fbpx
Աշխարհ

Զելենսկին Ուկրաինայի վարչապետի իր թեկնածուն ունի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որպես վարչապետի պաշտոնի թեկնածու ընտրել է իր գրասենյակի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գոնչարուկին: Այս մասին հայտնել է Украинская правда-ն՝ վկայակոչելով աղբյուրներ:

Այժմ պաշտոնյան Զելենսկուն ուղեկցում է աշխատանքային ուղևորությունների ժամանակ և տնտեսական հարցերին նվիրված խորհրդակցություններում: Նրան նախագահի վարչակազմ է բերել գրասենյակի ղեկավար Անդրեյ Բոգդանը. հրատարակության զրուցակիցները նշում են, որ նրանք լավ հարաբերություններ ունեն:

Գոնչարուկն իրավաբանական կրթություն ունի: 2015 թվականից նա գլխավորում է «Արդյունավետ կարգավորման գրասենյակ» անկախ փորձագիտական-վերլուծական կենտրոնը:

Կազմակերպությունն ստեղծվել և ֆինանսավորվում է Եվրամիության կողմից. կայքի տեղեկատվության համաձայն, դրա նպատակն է բարելավել բիզնես վարելու պայմանները և Ուկրաինայի ներդրումային գրավչությունը:

Ավելի վաղ Գոնչարուկը Արսենի Յացենյուկի կառավարությունում եղել է առաջին փոխվարչապետ Ստեպան Կուբիվի խորհրդականը և բնապահպանության նախարար Իգոր Շևչենկոյի արտահաստիքային խորհրդականը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ