Աշխարհ
22:30 24/07/2019

Զելենսկու կիսանդրին հայտնվել է վաճառքում

Առցանց վաճառքի հարթակներից մեկում հայտնվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կիսանդրին: Այս մասին տեղեկացնում է Українські новини-ն:

«Հրաշալի և յուրօրինակ նվեր, որը հիանալի կերպով կզարդարի Ձեր աշխատասեղանն ու ինտերիերը: Առաջին անգամ Ուկրաինայում, պաշտոնական վաճառքը կմեկնարկի հուլիսի 25-ից: Ձեռք բերեք լավագույն գնով հիմա: Պատրաստված է քանդակային գիպսից, որը պատված է լաքով ու ոսկե շերտով: Ներկայացված է 3 գույնով՝ մարմարի, փղոսկրի՝ փայլով, փղոսկրի՝ անփայլ »,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ կիսանդրին 2,5 կիլոգրամ է, իսկ բարձրությունը 23 սանտիմետր է: Գիպսե քանդակի արժեքը կազմում է 2 հազար գրիվեն:

Ավելի վաղ Զելենսկին դեմ է արտահայտվել քաղծառայողների աշխատասենյակներում իր պատկերի հայտնվելուն: Նրա խոսքերով, նախագահը չպետք է կուռք դառնա, իսկ նրա դիմանկարը՝ սրբապատկեր: Նա առաջարկել է աշխատասենյակներում պատերը զարդարել երեխաների նկարներով և ցանկացած որոշում ընդունելուց առաջ նայել նրանց աչքերի մեջ:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ