Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն նվիրել են «Քաղաքականությունն սկսնակների համար» մանկական գիրքը:
Պետության ղեկավարն այցելել էր Կիևում կազմակերպված «Գրքի զինանոց» փառատոն, որտեղ հրատարակություններից մեկի ներկայացուցիչները նրան նվիրել են տեղեկատվական ուղեցույց դեռահասների համար:
«Քաղաքականությունն սկսնակների համար» գիրքը պատանի ընթերցողների համար հասկանալի ձևով պատմում է երկրի կառավարման, քաղաքական համակարգի, գաղափարախոսության ու էլի շատ հետաքրքիր բաների մասին: Մեր պետության ներսում փոփոխություները ոչ քիչ հարցեր են առաջացնում նաև ամենափոքրերի մոտ»,- «Օբոզրեվատելը» մեջբերում է արել գրքի ծանոթությունից:
Facebook-ում հրապարակված կադրերում երևում է, որ Զելենսկին չի շփոթվել և հումորով է արձագանքել նվերին:
https://www.facebook.com/knygolove/videos/2415074208770588/?t=1