fbpx
Աշխարհ

Մեկ միլիարդ դոլարի զենք է կորել, ԱՄՆ-ը կհրաժարվի աջակցել Ուկրաինային. Ֆրանսիան շոկային հայտարարություն է արել

Ամերիկայի Միացյալ Նահանգները կհրաժարվի Կիևին ցանկացած հետագա օգնությունից՝ զենքի հաշվառման հետ կապված խնդիրների պատճառով:

Այս մասին X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է ֆրանսիական Patriots կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։

Այս շաբաթ ԱՄՆ պաշտպանության նախարարության տեսուչ Ռոբերտ Սթորչը զեկույցում հայտարարել է, որ Պենտագոնը պատշաճ կերպով չի հետևել Ուկրաինա զենքի փոխանցումներին: Նրա խոսքով, 1,699 միլիարդ ընդհանուր մատակարարումից շուրջ մեկ միլիարդ դոլարի զենքը մնում է անհայտ։

«Սա կմղի Կոնգրեսին հրաժարվել Ուկրաինային զենք մատակարարելուց, հատկապես, որ այս պետությունը շատ կոռումպացված է»,- գրել է քաղաքական գործիչը։

Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Եվրամիության կողմից Ուկրաինային օգնելու համար հատկացված գումարները ծախսվում են ոչ թե պայմանների բարելավման, այլ պատերազմի վրա, իսկ Կիևում կոռուպցիայի մակարդակը միայն աճում է։

Ըստ Politico-ի՝ Սպիտակ տունը շատ մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի խնդրով։ Բացի այդ, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալները ազդում են Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելու արևմտյան երկրների որոշման վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ