fbpx
Տեսանյութեր

Բազումի ոստիկաններն ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մարտի 16-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ վանաձորցի 60-ամյա մի տղամարդ տանը և օժանդակ շինություններում ապօրինի զենք-զինամթերք է պահում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ, ճշտվեց տեղեկությունը և մարտի 19-ին, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ, կատարվեց խուզարկություն։ Տղամարդը ներկայացրեց երկփողանի հրացան և 18 փամփուշտ, իսկ խուզարկությամբ արհեստանոցի սեղանի դարակից հայտնաբերվեց ատրճանակի նմանվող առարկա:
Տղամարդը հայտնել է, որ և՛ ներկայացվածը, և՛ հայտնաբերվածը պատկանում են հորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ