Աշխարհ

Զենքի շրջանառությանը վերաբերող օրենքները կվերանայվեն Նոր Զելանդիայում

The New Zealand Herald-ի փոխանցմամբ՝ Նոր Զելանդիայում կարող են վերանայել զենքի շրջանառությանն առնչվող օրենքերը: Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը:

Նման որոշում է կայացվել Քրայստչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Հաղորդվում է, որ ահաբեկչություն կատարած անձն այդ հանցագործություն իրականացնելիս արտոնված է եղել հրազեն կրել:

«Ինձ հայտնել են, որ նա արտոնագիրն ստացել է 2017 թվականի նոյեմբերին»,- ասել է Նոր Զելանդիայի վարչապետը: Հիշեցնենք, որ նորզելանդական Քրայստչերչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունների հետևանքով զոհվել է 49 մարդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ