Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Եկեք մեզ համար հենց այս պահից ֆիքսենք, որ պատերազմի հաղթականությունը բնական է չի կարող լինել Բաքվի կապիտուլացիան, որ հետագայում զերծ մնանք քարոզչական մոլորություններից, հատկապես, երբ արդեն շրջանառության մեջ են դրել Շահումյանն ու Գետաշենը գրավելու մասին խոսակցությունները, դա հենց այնպես չի արվել, և ես համոզված եմ, որ հրադադարից անմիջապես հետո, սկսվելու է հաղթական պատերազմի խեղաթյուրման քարոզչությունը, այսինքն կրկին երևան է նետվելու հետևյալ խոսակցությունները. գրավում էինք, Նիկոլը չթողեց, մտնում էինք Շահումյան, հետ դարձրեցին, Բաքվում չայ էինք խմելու, չթողեցին, ևայսպես շարունակ։
Սա ամենակարևոր անցումային փուլն է, և անհրաժեշտ է հանրությանը զերծ պահել նման քարոզչական տրյուկներից, և ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է հասկանա, որ սա միայն տարածքի պատերազմ չէր, սրա հիմքում լուրջ աշխարհաքաղաքական խմորումներ կար, այսինքն այս պատերազմի հաղթականությունը պետք է դիտարկել հենց այս համատեքստում։
Ես չգիտեմ հիմա ինչպիսի բանակցություններ են ընթանում, բայց այս միջանկյալ փուլի համար պետք է ֆիքսնենք, որ ՀՀ զինված ուժերը տարել են քաղաքական հաղթանակ, մնացածը դիվանգիտության տիրույթի ու քաղաքական իշխանության գործառույթն է։
Այնպես որ, ինչպես վերևում նշեցի, չպետք է թույլ տանք պարտվողականության քարոզ»։
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3410203995740648?__cft__%5B0%5D=AZX9vRQj91D4WqvwgFcBfFy0gEYeL_9qva5DKvBZ_q_0mSufOkzVLmcpsuH5IMzSnKYvsByt85izj6SYnVCGeMwObCAJvL6yVWCrXMOagpJ_kI94VWJo_RNrD500JU87VQo&__tn__=%2CO%2CP-R

