Vans-ը հայտարարել են, որ շատ շուտով հասանելի կլինի իրենց զարդերի, զգեստների և սպորտային կոշիկների նոր հավաքածուն՝ «Հարի Փոթեր» հայտնի ֆիլմաշարի մոտիվներով:
Իրենց պաշտոնական կայքում ասվում է.
«Vans-ի և «Հարի Փոթերի» համագործակցությամբ կստեղծվեն սպորտային կոշիկներ, շապիկներ և աքսեսուարներ կախարդների, հրաշագործների, և անգամ մագլների համար»:
Թե ինչպիսին կլինի սպասված հավաքածուն, դեռևս հայտնի չէ, բայց Highsnobiety-ի խոսքով՝ աքսեսուարները, զգեստներն ու կոշիկները ամենայն հավանականությամբ կներկայացվեն Հոգվարթս դպրոցի հայտնի ֆակուլտետների գույներով. Սլիզերին, Գրիֆինդոր, Ռիվենքլոուի և Հաֆլփաֆ: