Աշխարհ

Ժամեր են մնացել Բայդեն-Պուտին հանդիպմանը

Ընդամենը ժամեր են մնացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը։

Նրանք միմյանց հետ հանդիպելու համար ժամանել են Շվեցարական Ժնև քաղաք։

Բայդենի ու Պուտինի հանդիպումը կայանալու է 2 փուլով․ առաջինում նրանք առանձնազրույց են ունենալու, հետո բանակցելու են ընդլայնված կազմով, որից հետո արդեն սկսվելու է երկրորդ փուլը։

Հիշեցնենք, որ նրանք քննարկելու են մի շարք հարցեր, այդ թվում՝ ուղիղ խոսելու են տարաձայնություններից։ Քննարկվող հարցերի օրակարգում է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։

Հանդիպումներից հետո կողմերը հանդես են գալու առանձին մամուլի ասուլիսներով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ