Կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին։
Այս մասին RIA-ին հայտնել է սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինը։
Նշվում է, որ Ժիրինովսկին մահացել է Մոկսվայի հիվանդանոցներից մեկում։
Ըստ աղբյուրի՝ քաղաքական գործիչը հոսպիտալացված էր փետրվարի 2-ից, երբ նրա մոտ ախտորոշվեց կորոնավիրուսային վարակ։
Ժիրինովսկին 75 տարեկան էր։
