fbpx
Քաղաքականություն

Հայ ժողովուրդը պատասխանեց ձեզ, ասեց, թե ով է դավաճանն ու հողատուն․ Ալեն Սիմոնյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում նոր գրառում է կատարել։

Նա նշել է, որ բոլորը ստացան իրենց պատասխանները։

«Երևանցին, Լոռեցին, Սյունեցին, Շուռնուխցին, Հայ ժողովուրդը պատասխանեց ձեզ։ Ասեց, թե ով է դավաճանը և ով հողատուն։ Ձեր ստերը, ձեր ատելությունը վերադարձրեց ձեզ: Բոլոր հայհոյանքներն ու սպառնալիքները վերադարձրեց ձեզ: Բերաներդ կփակեք ու գլխիկոր կծառայեք Հայ ժողովրդին, ինչպես մենք ենք ծառայում: Ուղղակի, ձեր համար դա պատիժ է, մեր համար հպարտություն է՝ միշտ», – գրել է Սիմոնյանը:

Սիմոնյանը գրառմանը կից նաև լուսանկար է հրապարակել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ