fbpx
Հասարակություն

«Ժպիտների քաղաք» հիմնադրամը կազմակերպում է օնլայն դրամահավաք (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը մայիսի 2-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպում է բարեգործական օնլայն դրամահավաք, որի ամբողջ գումարն ուղղվելու է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաներին և երիտասարդներին, այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ գրառում կատարելով Facebook-ի իր էջում։

«Նոր տիպի Կորոնավիրուսի (Covid-19) տարածման պատճառով ամբողջ աշխարհում ստեղծված բացառիկ ու անորոշ վիճակի հետևանքով՝ հիմնադրամն անորոշ ժամանակով հետաձգել է նախաձեռնած մի շարք բարեգործական միջոցառումների, դրամահավաքների և հանդիպումների անցկացումը։

Սակայն, միաժամանակ, քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հարյուրավոր երեխաներ և երիտասարդներ այս դժվար օրերին էլ շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժում։ Նրանք չեն կարող սպասել, մինչև բժիշկները կհաղթեն համաճարակին։

Հետևաբար, հիմնադրամը դիմում է Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին, հիմնադրամի բարերարներին, մեր գործընկերներին որպեսզի այս դժվար օրերին յուրաքանչյուրն իր ներդրումը կատարի քաղցկեղ ունեցող երեխաների և երիտասարդների բուժման գործում»։

Նա նշել է, որ նվիրատվությունները հնարավոր է ուղարկել հետևյալ հաշվեհամարներին՝

«Բանկ օֆ Ամերիկա» 3251 3512 0666/routing#121000358

«Ամերիաբանկ» 15700 23051810100

կամ նվիրատվություն կատարել https://cityofsmile.org/donate/ հարթակի միջոցով։

«Գործունեության երկու տարվա ընթացքում «Ժպիտների քաղաք» հիմնադրամը ՀՀ-ից և Արցախից մինչև 25 տարեկան ավելի քան 300 երեխայի և երիտասարդի ապահովել է անվճար բուժմամբ, դեղորայքով, վիրահատական միջամտությամբ, օրական 4-անգամ սնունդով և սոցիալ-հոգեբանական ծառայությամբ։
Այս ընթացքում հիմնադրամը տրամադրել է ավելի քան 465.000.000 ՀՀ դրամի աջակցություն։ Ամսական կտրվածքով հիմնադրամը տրամադրում է 30-40 միլիոն դրամի աջակցություն։

Համաձայն վիճակագրության ՀՀ-ում և Արցախում քաղցկեղից բուժվում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների 70%-ը», – ավարտել է գրառումը Աննա Հակոբյանը։

https://www.facebook.com/wifeofarmenianPM/videos/168704334460130/?__xts__%5B0%5D=68.ARCEd8F4WBmHbOMveZ_71SnD_U8cGsy2-S-XpNvKTzn-dnAcC95kpN34Cw4od-YPmRFKsJZXw_lpxaiHfl9u9wQhYPNJ7uf04hFIH7P6nOWqIAGVlaynAiOeqo9TPjY7OxegqLxgtkDG9sB5gmKPUncaSiTJNlmQxG6ltNMeT0K3HiPOIb2_1A3kfmnPudIkcDxPLpS4BN9lVIIpCQl1UF-ACQ5EzQHvJGFjrpGg_SH4JuCIS1CwJsznck43NluQf519Bgcn9Dwpwc4T0Tpgda_04adWIMtUsZnvfkDOqA-mvWgnzJ9-V719qTjC2aKagrgxfvDlP_f-VnGmx4RJZqzOpPY-YyADODo&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ