Զինեդին Զիդանը չի ցանկանում վաճառել Իսկոյի տրանսֆերը: Այս մասին հաղորդում է AS-ը:
Զիդանը ցանկանում է թիմում պահել Իսկոյին և իսպանացու հետ կապված ծրագրեր ունի: Իսկ «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է ամռանը վաճառել Իսկոյի տրանսֆերը, քանի որ մտավախություն ունի, որ հետագայում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կնվազի:
Բացի այդ, Էդեն Ազարի տեղափոխության արդյունքում Իսկոն կարող է հայտնվել պահեստայինների նստարանին:
Հավելենք, Իսկոյի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
