fbpx
Սպորտ

Զիդանը խոսել է Վինիսիուսի, Մոդրիչի և միջազգային ընդմիջման մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում խոսել է Վինիսիուսի, Մոդրիչի և «միջազգային» ընդմիջման մասին։

Մինչև Լևանտեի հետ հանդիպումը «Արքայական» ակումբը 15 օր ունեցել է պատրաստվելու համար։ Զիդանի խոսքերով թիմը «չի սպասել մինչև վերջին րոպեն, ֆուտբոլիստները՝ բացառությամբ 3 խաղացողի, ամեն օր անցել են համապատասխան մարզումները, և իրենք արդեն պատրաստ են խաղին։

Մարզիչը խոսել է Մոդրիչի վնասվացքից։ «Լուկան երեք օրվա ընթացքում երկու խաղ անցկացրեց Խորվաթիայի կազմում, բայց ես հույս ունեմ, որ նրան արագ կվերադարձնենք թիմի կազմ: Նա վաղը չի կարող խաղալ, և մենք պետք է ընդունենք դա»:

Զիդանը նաև անդրադարձել է Վինիսիուսին,- «Վինիսիուսը «Ռեալ Մադրիդի» ապագան է, բայց ամեն ինչ ժամանակ է պահանջում:

Բայց երբեմն, նա չի հայտնվում խաղադաշտում: Հերիք է ասել, որ ես չեմ վստահում նրան, ես շատ մեծ հույսեր ունեմ Վինիսիուսի հետ կապված, նա իմ ծրագրերի մեջ է»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ