fbpx
Սպորտ

Զիդանը չի ցանկանում աշխատել Չելսիում և նախընտրում է Յուվենտուսի կամ ՄՅՈւ-ի տարբերակը

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր չէ դառնալ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիների ղեկավարությունը գոհ չէ Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ թիմի ցուցադրած խաղից և արդյունքներից:

Ակումբը պատրաստ է իտալացուն հեռացնել զբաղեցրած պաշտոնից, իսկ որպես նրան փոխարինող դիտարկում էր հենց Զիդանին:

Սակայն, El Espanol-ը հայտնում է, որ ֆրանսիացին մտադիր չէ գլխավորել «Չելսին»: Նա չի վառվում «Չելսիի» ղեկավարության հետ համագործակցության մտքից և չի ցանկանում տեղափոխվել Պրեմիեր-լիգա: Անգլիական ակումբներից միակ բացառությունը «Մանչեսթեր Յունայթեդն» է:

Ընդ որում, հստակեցվում է, որ մասնագետի համար առաջնային տարբերակը «Յուվենտուսն» է, որի կազմում նա հանդես է եկել որպես ֆուտբոլիստ:

Հաղորդում է armsport.am-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ