fbpx
Սպորտ

Զիդանը կարող է հեռանալ․ հայտնի է՝ ով կարող է փոխարինել նրան

Եթե Զիդանի գլխավորությամբ «արքայական» ակումբը շարունակի նման մրցելույթներ ցուցադրել, ապա ֆրանսիացի մարզիչը կարող է հեռացվել:

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը արդեն հստակ գիտի, թե ով կարող է փոխարինել մասնագետին գլխավոր մարզչի պաշտոնում:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է նշանակվել թիմի նախկին ֆուտբոլիստ Խաբի Ալոնսոն:

Ներկա պահին իսպանացի մասնագետը «Ռեալ Սոսիեդադի» երկրորդ թիմի մարզիչն է:

Հիշեցնենք, որ նոր մեկնարկած մրցաշրջանում «Ռեալը» իր խաղով չի տպավորում: Լա լիգայի չորս տուրերից հետո մադրիդցիները 8 միավոր ունեն՝ տանելով երկու հաղթանակ և խաղալով երկու ոչ-ոքի: Դժգոհությունները մեծացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում ՊՍԺ-ին 0-3 հաշվով պարտվելուց հետո:

Ալոնսոն 2009-2014 թվականների ընթացքում հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ