Զինեդին Զիդանը կգլխավորի ՊՍԺ-ն՝ RMC ռադիոյի L’After Foot հաղորդաշարի ժամանակ հայտնել է լրագրող Դանիել Ռիոլոն։
Նշենք՝ Ռիոլոն 2020 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Լիոնել Մեսին կտեղափոխվի ՊՍԺ, ինչպես նաև այս տարվա ապրիլին տեղեկացրել էր՝ Մբապեն կերկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ:
Ըստ Ռիոլոյի՝ Զիդանը կգլխավորի ֆրանսիական ակումբը Մաուրիսիո Պոչետինոյի պաշտոնանկությունից հետո, ինչի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներս։