fbpx
Սպորտ

Թվով 89-րդ հաղթանակը․ Զիդանը տպավորիչ արդյունքի է հասել

Մադրիդի «Ռեալը» երեկ կարողացավ 2-0 հաշվով հաղթանակ տոնել «Բարսելոնայի» նկատմամբ։ Այս հաղթանակով մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչը տպավորիչ արդյունք գրանցեց․ նա «Ռեալի» ղեկին տարավ իր 89-րդ հաղթանակը։ Այս ցուցանիշով Զիդանը հավասարվեց մադրիդցիների նախկին մարզիչ Լեո Բենհակերին։

«Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում տարած հաղթանակներով առաջատարը Միգել Մունյոսն է՝ 257 հաղթանակով, սակայն վերջինս իսպանական ակումբի հետ միասին անցկացրել է 605 հանդիպում, ի տարբերություն Զիդանի, ում համար երեկվա խաղը 198-րդն էր։

Նշենք նաև, որ Զիդանն «Ռեալի» ղեկին իր անցկացրած հանդիպումների թվով 3-րդն է։ Նրանից առաջ են միայն Վիսենտե Դել Բոսկեն (246) և Միգել Մունյոսը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ