fbpx
Սպորտ

Զիդանը՝ Վալվերդեի հետ կապված իրավիճակի մասին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ խաղում «Բարսելոնա»-ի նկատմամբ «Աթլետիկոյի» տարած պարտությունը:

«Սա ֆուտբոլ է: Հանդիպման ժամանակ կար մի պահ, երբ թվում էր, թե «Բարսելոնան» կհաղթի, բայց «Աթլետիկոն» խաղը գլխիվայր շրջեց: Սա ֆուտբոլ է»,-ասել է նա։

Զիդանն անդրադարձել է նաև Վալվերդեի հետ կապված իրավիճակին՝ նշելով, որ դա պատահում է բոլոր մարզիչների հետ:

«Ես չեմ ուզում խոսել այդ մասին: Բոլոր մարզիչները անցնում են այն ամենի միջով, ինչ նա հիմա զգում է»,-ընդգծել է Զիդանը։ Այս մասին հաղորդում է AS-ը:

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում միմյանց դեմ կմրցեն «Աթլետիկոն» և «Ռեալը»։ Հանդիպումը տեղի կունենա կիրակի՝ հունվարի 12-ին: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ