Սպորտ
17:35 18/10/2019

Զիդանը խոսել է հետաձգված Էլ Կլասիկոյի մասին. ավելի լավ է ՝ լռեմ

Լա լիգայի 9-րդ տուրի «Մալյորկայի» դեմ կայանալիք հանդիպմանն ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է մի շարք թեմաների:

«Վաղը մեզ բարդ հանդիպում է սպասվում: Մենք գիտենք, թե ինչ է եղել նախորդ երկու շաբաթների ընթացքում: Մի քանի ֆուտբոլիստներ վնասվածքներ են ստացել:

Արդեն երկու օր է, ինչ բոլորը վերադարձել են: Վաղը կարևոր օր է:

Պոգբայի հետ հանդիպու՞մը: Կար հնարավորություն, նա այնտեղ էր, և քանի որ մենք ճանաչում ենք միմյանց, հանդիպեցինք: Դա անձնական է: Հունվարին կլինեն նոր հնարավորություններ: Երբ օրը ժամանի, մենք կորոշենք ամեն բան»,-Զիդանի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Խոսելով հետաձգված Էլ Կլասիկոյի մասին Զիդանն ասել է հետևյալը.

«Մենք կադապտացվենք դրան: Ոչինչ չի փոխվի, եթե ես հիմա ինչ-որ բան ասեմ: Ավելի լավ է՝ լռեմ»:

Լա լիգայի 9-րդ տուրի «Մալյորկա» – «Ռեալ» կկայանա հոկտեմբերի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ