fbpx
Սպորտ

Զիդանը խոսել է Պոգբայի հավանական տեղափոխության մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հավանական տեղափոխության մասին:

«Մենք պետք է հարգենք իրերի այժմյան դասավորությունը: Մենք՝ ակումբի հետ միասին գիտենք, թե ինչ ենք ուզում, և ինչ կարող է տեղի ունենալ մինչև ամսի 31-ը: Հնարավոր են փոփոխություններ. ինչպես հեռացողներ, այնպես էլ՝ նորեկներ:

Մանրամասներ չեմ հաղորդի հիմա:

Ինչ վերաբերում է Պոգբային, մենք՝ ակումբի հետ, պլան ունենք: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Հենց այս պահին մենք կենտրոնացած ենք առաջիկա խաղի վրա: Դրանից հետո շատ բան կարող է փոխվել», – Զիդանի խոսքերն է մեջբերել AS-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բացի «Ռեալից»՝ Պոգբայի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Յուվենտուսը», որի կազմում ֆրանսիացին խաղացել է 2012-2016 թվականներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ