fbpx
Աշխարհ

Զիմբաբվեի խոհարարը․ Ինչպես 8000 $-ով հայտնվել Netflix-ում

Հարավային Աֆրիկայում գտնվող Զիմբաբվեի Հանրապետության ստեղծած ֆիլմն առաջին անգամ ցուցադրվում է Netflix-ում։

Ֆիլմը ռոմանտիկ կատակերգություն է այն մասին, թե ինչպես միայնակ մայր Անեսուի որդին, մորը ներգրավում է իրական հեռուստախոհարարական մրցույթում։

Ֆիմը նկարահանվել է 2017 թվականին, որի համար ծախսվել է նվազագույն ռեսուրսներ, այդ թվում ֆինանսական՝ ընդամենը 8000 ԱՄՆ դոլլար, և նախքան Netflix-ում ցուցադրվելը, այն մասնակցել է մի շարք կինոփառատոնների և գրավել մեծ թվով մրցանակներ։

«Սա մեծ հնարավորություն է աշխարհին ցույց տալու, թե ինչի է ընդունակ Զիմբաբվեն, իսկ մեզ համար նոր հնարավորություն՝ ներկայացնելու Զիմբաբվեի պատմությունն ու արվեստը աշխարհին», -ասել է ֆիմի համահեղինակ Joe Njagu-ն։ Նա համզոված է, որ ֆիլմի ցուցադրությունը Netflix-ում երկրին կբերի հսկայական առաջընթաց։

Ֆիլմի համահեղինակները լիահույս են, որ Netflix-ը հետաքրքրված է աֆրիկյան պատմություններով, իսկ Զիմբաբվեն պատրաստ է բազմաթիվ նման պատմություններ ներկայացնելուն։

Սյուզի Չատյան

Աղբյուրը՝ BBC.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ