fbpx
Զինված Ուժեր

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա չկա. Հովհաննիսյան

Որպես ՊՆ ներկայացուցիչ ասեմ՝ այո՛, տեխնիկապես ՀՀ ԶՈՒ-ն մշտապես ունեցել է ադրբեջանական ենթակառուցվածքներին հարվածելու հնարավորություն, բայց «երբեք չի ունեցել և չունի նման ցանկություն»: Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան լրագողներից մեկի հարցին:

«Դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է: Մենք նման ծրագրիր չունենք, և դա հայեցի չէ ոչ մի տեսակետից: Մենք ասում ենք՝ այս տարածաշրջանով անցնող նավթագազամուղերը, որոնք միջազգային ընկերությունների են պատկանում, թող նրանք վստահ լինեն, որ ՀՀ-ն անվտանգության երաշխավոր է և ոչ թե սպառող:

Հայաստանն ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, էլ ավելի լավ, քան որևէ մեկն այս տարածաշրջանում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Տավուշի մարզում վնասվածք ստացած և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա չկա:

Նա հավելել է, որ միջին և միջինից բարձր վիճակում գտնվող զինծառայողների առողջական վիճակում դրական դինամիկա կա:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու հետ կապված հարցին, նա ասաց, որ հայկական որևէ ԱԹՍ չի խոցվել:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/707552869811734/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ