Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ ՔԿ

Հրապարակող՝

Սախարովի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիային մոտ 50 հազար մարդ է մասնակցել

Ամենադիտվածներ

Օգոստոսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով հրազենային մահացու վնասվածք է ստացել զինծառայող Արման Հակոբյանը
2021թ. Օգոստոսի 16-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային մահացու վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

Նշվում է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

Ամենաթարմ