fbpx
Զինված Ուժեր
13:22 06/02/2020

Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով նրա 3 ծառայակիցները կալանավորվել են

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մ.-ին, Խ.Գ.-ին և Ա.Ս.-ինկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ