fbpx
Զինված Ուժեր
13:33 04/02/2020

Զինծառայողի՝ հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ կատարվում է քննություն

Ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունը ամրապնդում է բանակ-հասարակություն իրական կապը. ծրագիր

ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 3-ին՝ ժամը 07:35-ի սահմանում, նախնական՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, թեթև հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող, 2000 թվականին ծնված Արթուր Տիգրանի Դալաքյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն է տարածվել Արցախի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախնական տեղեկություններով՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է իր ոտքին»,-ասել է Հովհաննիսյանը։

ՊՆ խոսնակը հավելել է, որ այս պահին այլ մանրամասներ հաղորդել չի կարող:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ