fbpx
Զինված Ուժեր

Մեր զինված ուժերը այստեղ էլ իրենց խնդիրը կատարում են շատ բարձր մակարդակով․ Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբերի 3-ին, ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ հասկանալի է, որ հայ-ադրբեջանական սահմանին այդպիսի թեժ մարտական գործողություններ և ընդհանրապես մարտական գործողություններ չեն մղվում, բայց բնականաբար որոշակի շարժերի հետևում ենք, տեսնում ենք:

«Հակառակորդը որոշակի գործողություններ կատարում է, հատկապես հետախուզական, սադրիչ գործողություններ: Մեր զինված ուժերը այստեղ էլ իրենց խնդիրը կատարում են շատ բարձր մակարդակով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է օդային տագնապ հայտարարելու հնարավորությանը, Հովհաննիսյանն ասաց. «Օդային տագնապի մասնագետը չեմ, իհարկե, պետք է զգուշություն պահել, բայց պետք չէ խուճապի մատնվել: Ամեն ինչ շատ հստակ է»:

Անդրադառնալով ԱԱԾ-ի հայտարարություններին՝ կապված նրա հետ, որ ադրբեջանցիները որոշակի կայքերի միջոցով փորձում են կեղծ տեղեկություններով խուճապ տարածել, ՊՆ ներկայացուցիչը ասաց. « Այս առումով պետք է ասեմ, որ մեր հանրության գրագիտությունը բավականին բարձր է: Չնայած լինում են սադրանքներ վիրտուալ տիրույթում, որոնք մինչև հասցնում ենք հայտնաբերել, չեզոքացնել, որոշակի ազդեցություն ունենում են: Որպես կանոն հասցնում ենք եւ կարող եմ վստահաբար ասել, որպես վիրտուալ տիրույթի մարդիկ, որ հաացնում ենք մեր մեծ թիմով»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ