fbpx
Զինված Ուժեր
23:45 27/03/2019

Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում դասախոսությամբ է հանդես եկել Գաբրիել Բալայանը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 27-ին դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը հավաքի մասնակիցներին ներկայացրել է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կարևորությունն ուանհրաժեշտությունը, անդրադարձել վերահսկողության ձևերին ու ընթացակարգերին: Գաբրիել Բալայանն ընդգծել է քաղաքացիական վերահսկողության դրական ազդեցությունը զինվորական ծառայության կազմակերպման և պաշտպանության ոլորտի կառավարման արդյունավետությունն առավել բարձրացնելու գործընթացում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ