Զինված ուժերի ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում

Հրապարակող՝

f5942922b193f9_5942922b194aa

Ամենադիտվածներ

Իշխանության ներսում ցանկություն ունեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին նշանակել ԶՈւ շտաբի պետ Արտակ Դավթյանի փոխարեն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Իսկ, ահա, Արտակ Դավթյանին հնա­րավոր է՝ տանեն Մովսես Հակոբյանի տեղը՝ զինվորական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշ­տոնին: Բանն այն է, որ այդ պաշտոնը նախկինում ենթարկվում էր ՀՀ նախագահին, հիմա դարձել է ՊՆ-ին կից:

Բայց այս փոփոխության մասով մի խնդիր կա, որը և ձգձգման պատճառն է: Բանն այն է, որ Օնիկ Գասպարյանը ծնունդով իջևանցի է, և ՊՆ-ում մտավախություն ունեն, որ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը թիրախավորվի այս նշանակումից հետո, թե, իբրև, իր «զեմլյակին» բարձր պաշտոնի նշանակեց:

Բայց Գասպարյանը լուրջ և բազմափորձ զինվորական է և մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ՊՆ-ում մշտապես բարձր դիրքեր է ունեցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Ամենաթարմ