fbpx
Աշխարհ

Զինված ուժերը միացել են Ամազոնի անտառների հրդեհաշիջման աշխատանքներին

Բրազիլիայի նախագահ Յաիր Բոլսոնարոն ներգրավել է զինված ուժերին՝ Ամազոնի անտառներում գրանցված ռեկորդային հրդեհները մարելու համար։ Այս մասին գրում է Reuters-ը:

Ամբողջ Բրազիլիայում գրանցվել է մոտ 80 հազար հրդեհ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 2013-ից ի վեր:

Բոլսոնարոն նաև հայտարարել է, որ ընդունում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի առաջարկը՝ օդանավեր տրամադրելու և հրդեհաշիջման գործողություններին մասնագիտացված աջակցություն ցուցաբերելու համար: Այս պահին բրազիլական ռազմական ինքնաթիռները ջուր են լցնում այրվող անտառի վրա: Հրդեհները մարելու համար ներգրավել է ավելի քան 43 հազար զինվոր:

Ֆրանսիայում կայացած G7 գագաթնաժողովին քննարկվել է նաև հրդեհների խնդիրը: Մասնակիցները համաձայնել են օգնել հրդեհներից տուժած երկրներին:

Ավելի վաղ ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ ԵՄ-ն հետաձգելու է Բրազիլիայի հետ առևտրային համաձայնագրի ստորագրումը` Ամազոնի անտառներում հրդեհների դեմ պայքարում տեղական իշխանությունների անգործության պատճառով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ