fbpx
Հասարակություն

ՊՆ-ն 23,9 մլն դրամ է հատկացրել զինվորի բուժումը Անգլիայում շարունակելու համար

Կառավարությունը այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս վնասվածք ստացած Մարտիրոս Քոչարյանի հետազոտությունը և բուժումը Անգլիայում իրականացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 23,907.6 հազար դրամ:

Այդ գումարը ներառում է բժշկական հաստատության կողմից տրամադրված հետազոտման և բուժման համար անհրաժեշտ ծախսերի, կեցության և ճանապարհածախսի հաշվարկը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ