fbpx
Զինված Ուժեր

Զինվորի հարազատները հանդիպում էին պահանջում Դավիթ Տոնոյանի հետ

Պաշտպանության նախարարության շենքի մոտ զինվորների հարազատները բողոքի ակցիա էին անում՝ պահանջելով նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպում:

Նրանցից մեկի խոսքով՝ իր բարեկամ զինվորն ունի առողջական խնդիրներ, ու բացի դրանից՝ նրան խոշտանգում են, հասցնում են այն աստիճանի, որ լքի զորամասը։

«Երեխան գլխին հարված է ստացել, և այդ մասին փաստերը կներկայացնենք միայն նախարարին: Ուզում ենք ստուգեն երեխուն՝ ինչու է հարված ստացել, ինչու է երեխան սթրես տանում, ինչու է աչքերի գույնը կորել: Մեր պահանջն է բուժել երեխային, որ նա ծառայի զորամասում, և պատասխանատվության ենթարկել նրան, ով երեխային հասցրել է այդ վիճակին»,-ասել է նա։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ նշեց, որ նրանց որդին ժամկետային զինծառայող է և զորամասում թույլ է տվել կարգազանցության առնվազն երկու դեպք, որոնք քրեորեն պատժելի են։

«Կա քրեական գործ, որը ընթացքի մեջ է: Ինչքան ես եմ հասկանում՝ իրենց ցանկությունն այն է, որ հնչեղություն տալու հաշվին ինչ-որ հարցեր կանխեն: Քրեական գործը հստակ ցույց կտա»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ