Uncategorized
11:32 17/09/2021

Հինգ զինվորներ աշխատանքի են անցել ՊԵԿ-ում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դասընթաց էր կազմակերպել զինվորների համար, որոնցից մի քանիսն արդեն աշխատանքի են անցել կառույցում։

Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տղաներն ակտիվ մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի կազմակերպած դասընթացներին։

Ձեռք բերած նոր գիտելիքները ստուգելու համար կազմակերպված թեստավորման փուլը մաքսային գծով հաղթահարել է 5 մասնակից։ Նրանց աշխատավայրը լինելու է բնակության վայրից կախված՝ Երևանում, Գոգավանում և Բագրատաշենում։

Աշխատանքն առաջարկելիս հաշվի են առնվել նաև տղաների կրթությունը, նախասիրությունները և ընդունակությունները։

Հիշեցնենք, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ դեռևս ամիսներ առաջ ստորագրված հուշագրի շրջանակում զինվորների համար կոմիտեի ուսումնական կենտրոնը կազմակերպել էր անվճար դասընթացներ՝ նախապատրաստելով հարկային և մաքսային ծառայություններում աշխատելուն», – ասվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ