fbpx
Առողջապահություն

21:20 11/7/2019

Զոդի կամրջի վթարից տուժած 2 քաղաքացու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր

Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 5-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:

Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 1 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող 1 քաղաքացու առողջական վիճակը շարունակվում է մնալ կայուն ծանր:

«Արմենիա» բժշկական կենտրոնւմ բուժում ստացող տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում է միջին ծանրության:

Նշենք, որ բոլոր կենտրոններում տուժածները ստանում են անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն և սպասարկում։

Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից:

Վերեվ