fbpx
Արցախ

Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով Արցախում զոհերի թիվը հասել է 31-ի․ Արտակ Բեգլարյան

Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու հետևանքով հոկտեմբերի 12-ի դրությամբ Արցախում առնվազն 31 մարդ է զոհվել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Վերջին օրերի ընթացքում հիվանդանոցում մահացել է 3 խաղաղ բնակիչ,- գրել է Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը հայտնել է, որ նոր տեղեկությունների համաձայն՝ նախորդ օրերի ադրբեջանական հարվածների արդյունքում սպանվել էր ևս երեք քաղաքացիական անձ:

Արտակ Բեգլարյանը «Արմենպրես»-ին հայտնել է, որ զոհվածներից մեկը եղել է Զագլիկ գյուղում, մյուսը Մարտակերտ քաղաքի մոտ, երրորդն էլ Ստեփանակերտում:

«Նրանք տարբեր օրերի են զոհվել, ուղղակի տեղեկությունը մենք նոր ենք կարողացել ճշգրտել: Զոհվել են հրետակոծության կամ հրթիռակոծության արդյունքում»,- հայտնեց Բեգլարյանը:

Այսպիսով, Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը կազմում է առնվազն 31:

Արտակ Բեգլարյանը նշեց, որ զոհերի անունները կհրապարակվեն ավելի ուշ:

Հայաստանի Հանրապետության տարածքի թիրախավորումը խլել է ևս չորս մարդու կյանք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ