Քիչ առաջ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ընթացքում հայտնեց, որ ռմբակոծությունների հետևանքով կա 93 վիրավոր, որից միայն 20-ը թեթև կամ միջին ծանրության են, մյուսները՝ ծանր, կա 20 զոհված, չհաշված ՀՀ տարածքում զոհված 1 քաղաքացին։
«Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք է շարքից դուրս եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական օբյեկտներ։ Այս տվյալներում ամփոփված չեն երեկ գիշերվա և այսօրվա ցուցանիշները»,- ասաց Հովհաննիսյանը։