Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր ռուսական բանակն արդեն կորցրել է 157 ինքնաթիռ և 140 ուղղաթիռ և 124 անօդաչու թռչող սարք։
Այս մասին գրում է Pravda-ն։
Նշվում է, որ Ուկրաինայի գլխավոր շտաբից հայտնում են՝ փետրվարի 24-ից ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում ռուսական ընդհանուր մարտական կորուստները կազմել են․
Անձնակազմ – մոտ 19600 մարդ,
Տանկ – 732 միավոր,
Զրահապատ մարտական մեքենաներ – 1946 միավոր,
Հրետանային համակարգեր – 349 միավոր,
MLRS – 111 միավոր,
ՀՕՊ համակարգեր – 63 միավոր,
Ինքնաթիռ – 157 միավոր,
Ուղղաթիռներ – 140 միավոր,
Ավտոմոբիլային սարքավորումներ – 1406 միավոր,
Նավեր / նավակներ – 7 միավոր,
Տանկեռ՝ վառելիքով և քսանյութերով – 76,
Օպերատիվ-մարտավարական մակարդակի անօդաչու թռչող սարքեր – 124,
Հատուկ սարքավորումներ – 25,
Արձակիչներ OTRK / TRK – 4։
Ըստ շտաբի, տվյալները մշտապես թարմացվում են։ Հաշվարկը բարդանում է՝ ռազմական գործողությունների բարձր ինտենսիվության պատճառով։