fbpx
Աշխարհ

Հայիթիում երկրաշարժից զոհերի թիվը աճում է․ կան նոր տվյալներ

Հայիթիում օգոստոսին գրանցված հերթական հզոր երկրաշարժի զոհերի թիվը գնալով աճում է։ Վերջին տվյալներով այն արդեն հասել է 2248-ի։

Այս մասին տեղեկանում ենք Dominican Today պարբերականից։

Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով դեռևս անհետ կորած են համարվում 329 բնակիչներ։

Ինչ վերաբերվում է երկրաշարժից վիրավորում ստացածներին, ապա այստեղ էլ թիվը շատ մեծ է՝ 12763 բնակիչ։

Հիշեցնենք, որ երկրաշարժը 7,2 մագնիտուդ հզորություն ուներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ