Ֆրանսիայի Դորդոնի շրջանի հայ համայնքի հիմնադիր Արթուր Գասպարյանի նախաձեռնությամբ՝ շրջանի Բերժերակ քաղաքում բացվել է հայ անմեղ զոհերին նվիրված խաչքար։
Այս մասին հայտնում է Armenpress-ը։
Նշվում է, որ բացմանը ներկա է եղել նաև Բերժերակի քաղաքապետ Ջոնաթան Փրլոուդը։
Գասպարյանն ասել է, որ խաչքարը բերվել է դեռևս 2012 թվականին, բայց միայն այս տարի է ստացվել կանգնեցնել այն ու իրականցնել բացումը։
Խաչքարը հավերժացնում է Ցեղասպանության ու ընդհանրապես անմեղ զոհերի հիշատակը։

