fbpx
Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը ԱԺ-ում ներկայացրեց արտաքին քաղաքականության երեք սկզբունքները

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակներում ԱԺ-ում կազմակերպվել է հանդիպում պատգամավորների հետ: Հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները:

«Համաժողովն անցկացվում է «Արժեքները գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Մենք առանձնացրել են արժեքների երեք հարթություններ, որոնց վրա հիմնվում է մեր արտաքին քաղաքականությունը: Դրանք են՝ քաղաքակրթական արժեքները, մեր պատմական ժառանգությունը և ժամանակակից ժողովրդավարության ու մարդու իրավունքների արժեքները, որոնք մեր ժողովուրդը պաշտպանեց և նոր որակ հաղորդեց թավշյա հեղափոխության և դրան հաջորդած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այս համաժողովի ընթացքում մենք հստակ ամրագրեցինք ՀՀ արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները, որոնց կիրառմամբ մենք պետք է միջազգային ասպարեզում հետապնդենք Հայաստանի և հայ ժողովրդի արժեքներն ու շահերը: Այդ սկզբունքներն են՝ ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն»,- նշեց նախարարը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ