Երեկ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Դմիտրո Կուլեբայը։
Նախարարները մտքեր են փոխանակել կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների և դրանց
հասցեագրման ուղղությամբ երկրներում իրականացվող քայլերի շուրջ։
Նախարար Մնացականյանն իր զորակցությունը է հայտնել Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ համավարակի և դրա հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում: Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիների հայրենիք վերադարձի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Հայաստանի և Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից իրականացված սերտ համագործակցությունը և կառուցողական աշխատանքը, ուկրաինահայ համայնքի ներդրումը:
Երկու ժողովուրդների պատմական բարեկամության ամրապնդման գործում բարձր է գնահատվել Ուկրաինայում հայ համայնքի դերակատարությունը: ԱԳ նախարարներ Մնացականյանը և Կուլեբան մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգային հարցերի շուրջ՝ ուրվագծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շրջանակը:
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ
նախարարն ընդգծել է, որ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների իրականացման համընդհանուր բնույթի
ապահովման, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման միջազգային ջանքերին սատարման կարևորությունը»,-
նշված է հայտարարության մեջ։
Ռոզա Կարապետյան
Աղբյուրը՝ mfa.am.