fbpx
Խորհրդարան

Զոհրաբ Մնացականյանը ԱԺ-ում վաղը կունենա փակ հանդիպում

Նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից առաջարկություններ են հնչում ղարաբաղյան խնդրի թեմայով ԱԺ լսումներ կազմակերպելու վերաբերյալ: Խորհրդարանի ղեկավարությունը, սակայն, ցանկանում է նախ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկում անել:

Ինչպես նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը վաղը փակ հանդիպում է ունենալու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ:

Մարուքյանը ասաց, որ նման հարցերը կարևոր են, որ նախ փակ ռեժիմով քննարկվեն, իսկ խորհրդարանական լսումների կարիքն ինչ-որ փուլում կարող է լինի:

«Այս փուլում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշել է ունենալ փակ հանդիպում արտգործնախարարի հետ: Հիմա դրանից հետո կարող է որոշի լսումներ անել, բայց դա պետք է ունենա նպատակ: Ինքնանպատակ որևէ գործիքի օգտագործում ուղղակի կարող է լինել գազը բաց թողնելու նման»,-ասաց Մարուքյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ