fbpx
Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու և ելույթով հանդես գալու Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին: Այս մասին հաղորդում են ԱԳՆ լրատվության բաժնից։

Վիեննա կատարելիք այցի շրջանակներում տեղի է ունենալու նաև Եվրոպական երկրներում և միջազգային/տարածաշրջանային կառույցներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ