fbpx
Քաղաքականություն
12:00 23/02/2020

Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին:

«Խորը ցավակցություն ենք հայտնում Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին և հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի և Իրանի սահմանին: Էպիկենտրոնը գտնվել է իրանական Հաբաշ –է Օլյա գյուղից ոչ հեռու, որը Թուրքիայի հետ սահմանից հեռու է շուրջ 10 կիլոմետր: Երկրաշարժի հզորությունը եղել է 5.7 մագնիտուդ:

Երկրաշարժի հետևանքով զոհվել է 9 մարդ, 37 մարդ տուժել է:

Զոհվածների մեջ կան երեխաներ: Տուժածներից 8-ը ծանր վիճակում է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ