fbpx
Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի հետ

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վերստին շնորհավորեց Մարիա Պեյչինովիչ Բուրիչին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում:

Անդրադարձ կատարելով ԵԽ շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ դիմագրավելու Կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծմանը և աջակցելու վերջինիս՝ որպես ժողովրդավարական արժեքների խթանման առաջամարտիկի համբավի վերականգնմանը։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և ԵԽ միջև բարձր և բարձրագույն մակարդակով հաստատված արդյունավետ երկխոսության կապակցությամբ և ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունն այն առավել ամրապնդելու ուղղությամբ։ Այդ համատեքստում կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի շուրջ՝ այն որակելով որպես արդյունավետ գործիք՝ աջակցելու կառավարության կողմից սահմանած գերակայությունների կյանքի կոչմանը:

Զոհրաբ Մնացականյանը Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ներկայացրեց Հայաստանում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որտեղ առանձնահատուկ ուշադրության են արժանանում օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարության ամրապնդումը, ինչպես նաև դատաիրավական համակարգը։ Այս գործընթացում առանձնահատուկ ընդգծվեց միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, ներառյալ՝ վերջինիս արժեքավոր փորձի կիրառմամբ միջոցով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ