ՀՀ ԱԳՆ Facebook-յան պաշտոնական էջում գրված է․
«Նոյեմբերի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Բիշքեկ (Ղրղզստանի մայրաքաղաք – խմբ․)՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
Նոյեմբերի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին»։
