fbpx
Քաղաքականություն
09:00 07/02/2020

Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին՝ ՀՀ քաղաքացու անվտանգ տեղափոխման համար

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր էջում հրապարակում է արել՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի գործընկերներին՝ ՀՀ քաղաքացու անվտանգ տեղափոխման համար:

«Խորապես շնորհակալ ենք Ռուսաստանի մեր գործընկերներին օպերատիվ արձագանքի և ցուցաբերված աջակցության համար: Տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացու անվտանգ տեղափոխումը Հուբեյ նահանգից»,-նշված է գրառման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ