fbpx
Քաղաքականություն

Զոհրաբյանը քննադատել է Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագծին Նաիրա Զոհրաբյանը ասաց՝ դա աննախադեպ խայտառակ օրինագիծ է, որն ուղղված է խոսքի ազատության դեմ, և ոչ թե վիրավորանքի։ Եթե իշխանությունն ուզում վերացնել հայհոյանքը և զրպարտությունը, Փաշինյանից երկու րոպե է պահանջվում․ փակում է «ֆեյքի» ինկուբատորը, և կտեսնեք, որ վիրավորանքն ու զրպարտությունը կվերանան։

Հիշեցնենք, որ օրերս խորհրդարանն ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Ալեն Սիմոնյանի օրինագիծը՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը՝ համապատասխանաբար 3 և 6 միլիոն դրամ։ Նաիրա Զոհրաբյանի խոսքով․ «Սա «պրեսինգ» է ԶԼՄ-ների և քաղաքական գործիչների, ընդդիմադիր քաղաքացիների վրա, որպեսզի կաշկանդվեն մտահոգություններ հայտնելիս։ Վենետիկի հանձնաժողովին և ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարին ուղարկել եմ իմ մտահոգությունն այս առիթով։ Հասկանալի է, որ անտրամաբանական, անհամաչափ տուգանքներ են։ Իշխանությունը պատրաստվում է ևս մեկ նախագիծ բերել և քրեականացնել պաշտոնյանին վիրավորելն ու զրպարտելը, ուստի կարող ենք խոսել մի համակարգի մասին, որում ՀՀ-ն խոսքի ազատության առումով կհայտնվի նույն հարթակում Հյուսիսային Կորեայի հետ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ