Արցախ

Մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ Արայիկ Հարությունյան

Այսօր, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը: Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ: Այս մասին Facebook-ի էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՌԴ խաղաղապահ զորակազմին առաքելության արագ կազմավորման ու իրականացման, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման կարևոր մարդասիրական գործընթացի անվտանգության համակողմանի ապահովման, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը գործուն մասնակցության համար»,- գրել է Արցախի նախագահը։

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/650117579018952

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ