fbpx
Քաղաքականություն

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է 3 հայ. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը նոր տեղեկատվություն է հայտնում Բեյրութում տեղի ունեցած պայթյունի և մեր հայրենակիցների վիճակի մասին:

«Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։

Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»։

https://www.facebook.com/MFA.Armenia/posts/4803812292978262?__xts__[0]=68.ARCC2ccIuUJISBmJ1YxS5Irij2b-22CwUHjxW-Nb3yYFufgS8aseD_XIRBMUBV-pVdITW2CYwPBNxTQ3I-O415xR5E-mhv-otwF8eNgNZNqg8jYh6ug8W90rCTEL1uymLE1YqKRee3mKmgXepCkpM0ku-k3yLu5xz5tqEWhQMPdtD1dprN7iZnif9PnFNmuetHBNzDM_0eb9sQqyldkHlpO8zcpDKIPsFJe8-FFzecYWtd-mWlw5k8yd1iWcKNJM2UrIcXEj97xIxUKmJxxc37wAyriWfiRvQf8DlPq6kB3J1FJouco0x0MTvr2XDe-ZBfKzU-Wc_ll4kv0550Igfw&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ